
Քարտեզներ և GPS
Ձեր սարքում չկա GPS ներքին ալեհավաք: GPS միացում պահանջող ծրագրեր օգտագործելու
համար անհրաժեշտ է օգտագործել արտաքին GPS ընդունիչ (լրասարքը վաճառվում է առանձին):
70
Քարտեզներ

Զուգտակեք GPS ընդունիչը Ձեր սարքի հետ՝ օգտվելով Bluetooth անլար տեխնոլոգիայից:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր GPS սարքի օգտագործողի ուղեցույցին:
Քարտեզներ ծրագրին աջակցելու համար կարող եք օգտագործել Գլոբալ տեղորոշման համակարգը
(GPS): Որոշեք Ձեր դիրքը կամ չափեք տարածությունները և գծեք կոորդինատները:
Ձեր սարքը արտաքին GPS ընդունիչի հետ զուգտակելուց հետո կպահանջվի մի քանի րոպե, որպեսզի
սարքը ցուցադրի ներկայիս դիրքը:
Գլոբալ Դիրքավորման Համակարգը (GPS) գործարկում է Միացյալ Նահանգների
կառավարությունը, որը համակարգի ճշգրիտ աշխատանքի և սպասարկման միակ պատասխանատուն
է: Տեղորոշման ճշգրտությունը կարող է փոփխվել Միացյալ Նահանգների կառավարության կողմից
GPS արբանյակների վրա կատարվող փոփոխությունների հետևանքով և ենթակա է փոփոխման՝ ԱՄՆ
Պաշտպանության Դեպարտամենտի քաղաքացիական GPS ռազմավարության և Ֆեդերալ
ռադիոնավագնացության պլանից կախված: Արբանյակների անհաջող դիրքերում գտնվելը նույնպես
կարող է ազդել չափումների ճշտության վրա: Ձեր գտնվելու վայրը, շենքերի ու բնական արգելքների
առկայությունը, ինչպես նաև եղանակային պայմանները նույնպես կարող են ազդեցություն
ունենալ GPS ազդանշանների առկայության ու որակի վրա: GPS ազդանշանները գուցե հասանելի
չլինեն շենքերի ներսում կամ մետրոյում և կարող են թուլանալ բետոնի կամ մետաղի պես նյութերի
պատճառով:
GPS համակարգը չպետք է օգտագործվի որպես տեղորոշման ճշգրիտ սարք. ինչպես տեղորոշման,
այնպես էլ տարածության մեջ տեղաշարժվելու նպատակով կողմնորոշման համար չպետք է ապավինել
բացառապես GPS ընդունիչից և բջջային ռադիոցանցերից ստացված տվյալներին: