Հավելյալ ծառայություններ
«Քարտեզներ» ծրագիրն հնարավոր է արդիացնել՝ այն դարձնելով նավարկման լրիվ համակարգ, որը
կարելի է օգտագործել մեքենա վարելիս կամ զբոսնելիս: Նավարկման լրիվ համակարգի համար
անհրաժեշտ է ունենալ տարածաշրջանային լիցենզիա: Մեքենայի նավարկումը ամբողջովին
ուղղորդվում է ձայնով և ցուցադրում երկչափ և եռաչափ քարտեզներ: Հետիոտների նավարկման
արագությունը սահմանափակված է 30 կմ/ժ-ով (18,6 մղոն/ժ) և չի տրամադրում ձայնով ուղղորդում:
Նավարկման ծառայությունը մատչելի է ոչ բոլոր երկրներում և տարածաշրջաններում:
Մանրամասների համար այցելեք Nokia տեղական կայքէջը:
Քարտեզներ
71
Այս ծառայությունից օգտվելու համար պետք է ունենալ Bluetooth անլար տեխնոլոգիան ապահովող
համատեղելի արտաքին GPS ընդունիչ:
Նավարկման ծառայություն գնելը
Ընտրել
Ընտցնկ
>
Կազմակերպիչ
>
Քարտեզներ
և
Հավելյալ ծառ-ներ
>
Գնլ նվրկմն արտնգր
և
հետևել հրահանգներին:
Ձայնով ուղղորդվող նավարկումն օգտագործելու համար պետք է թույլ տալ, որ «Քարտեզներ»
ծրագիրն օգտագործի ցանցային միացումը:
Նավարկման լիցենզիան կապակցված է Ձեր SIM քարտի հետ: Եթե Ձեր սարք մտցնեք այլ SIM
քարտ, նավարկումը սկսելուց առաջ Ձեզնից կպահանջվի լիցենզիա գնել: Գնման գործընթացի
ժամանակ Ձեզ կառաջարկվի առկա նավարկման լիցենզիան փոխանցել դեպի նոր SIM քարտ՝ առանց
լրացուցիչ վճարի: