Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի վերաբերյալ
Ձեր սարքը սնուցվում է վերալիցքավորվող մարտկոցից: Այս սարքի հետ օգտագործման համար նախատեսված մարտկոցն է՝ BL-4CT: Nokia-ն
կարող է այս սարքի համար մարտկոցների լրացուցիչ մոդելներ արտադրել: Սույն սարքը նախատեսված է հետևյալ լիցքավորիչներով
օգտագործվելու համար. AC-8: Խրոցակի տեսակից կախված՝ լիցքավորիչի մոդելի ստույգ համարը կարող է տարբեր լինել: Խրոցակի տեսակը
նույնականացվում է ստորև նշվածներից որևէ մեկով. E, EB, X, AR, U, A, C, K կամ UB:
Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ լիցքավորել և լիցքաթափել, բայց ի վերջո այն կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ նկատեք,
որ խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում գտնվելու ժամանակահատվածները սովորականից նկատելիորեն ավելի կարճ են դարձել, ապա
փոխեք մարտկոցը: Օգտագործեք միայն այս սարքի համար նախատեսված և Nokia-ի կողմից հաստատված մարտկոցներ ու լիցքավորիչներ դրանք
լիցքավորելու համար:
Մարտկոցն առաջին անգամ օգտագործելու կամ երկար ժամանակ չօգտագործելու դեպքում կարող է անհրաժեշտ լինել նախ միացնել լիցքավորիչը,
ապա անջատել այն և նորից միացնել՝ մարտկոցի լիցքավորումը սկսելու համար: Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է մի քանի
րոպե պահանջվել, մինչև լիցքավորման նշանը հայտնվի էկրանին, կամ հնարավոր լինի զանգեր կատարել:
Անվտանգ հանում: Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և լիցքավորիչից զատեք:
Պատշաճ լիցքավորում: Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, անջատեք այն հոսանքի վարդակից և սարքից: Ամբողջությամբ լիցքավորված
մարտկոցը լիցքավորիչին միացված մի թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու
դեպքում ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:
80
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
Խուսափեք ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճաններից: Աշխատեք մարտկոցը պահել 15°C մինչև 25°C (59°F և 77°F) ջերմաստիճանում:
Ծայրահեղ բարձր կամ ցածր ջերմաստիճանները նվազեցնում են մարտկոցի հզորությունը և կրճատում շահագործման ժամկետը: Տաք կամ սառը
մարտկոցով սարքը կարող է ժամանակավորապես չաշխատել: Մարտկոցի աշխատանքը հատկապես սահմանափակ է զրոյից ցածր
ջերմաստիճաններում:
Կարճ միացում մի ստեղծեք: Պատահական կարճ միացում կարող է առաջանալ, եթե մետաղական որևէ իր, օրինակ՝ մետաղադրամ, ամրակ, կամ
գրիչ, ուղիղ միացություն ստեղծի մարտկոցի դրական (+) և բացասական (-) հպակների միջև: (Դրանք մարտկոցի վրա մետաղական շերտերի տեսք
ունեն): Սա կարող է տեղի ունենալ, օրինակ, երբ դուք պահեստային մարտկոցը գրպանում կամ դրամապանակում եք պահում: Հպակների կարճ
միացումը կարող է վնասել մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է առաջացրել:
Թափոնների հեռացում: Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական իրավական
ակտերի համաձայն: Եթե հնարավոր է, մարտկոցը հանձնեք՝ նյութերը կրկին օգտագործելու համար: Մարտկոցը դեն մի նետեք որպես կենցաղային
աղբ:
Արտահոսք: Էլեմենտները կամ մարտկոցները չպետք է կազմատել, կտրել, բացել, փշրել, ճկել, ծակել կամ կոտրատել: Արտահոսքի դեպքում թույլ
մի տվեք, որ մարտկոցի հեղուկը մաշկին կամ աչքերին դիպչի: Եթե դա պատահի, վնասված մակերեսներն անմիջապես ջրով լվացեք կամ դիմեք
բժշկի օգնությանը:
Վնասվածք: Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չի կարելի փորձել օտար առարկաներ մտցնել մարտկոցի մեջ, այն ընկղմել ջրի կամ
այլ հեղուկների մեջ կամ ենթարկել այդպիսի ազդեցության: Վնասվելու դեպքում մարտկոցները կարող են պայթել:
Ճիշտ գործածում: Մարտկոցն օգտագործեք միայն իր նպատակային նշանակությամբ: Մարտկոցի սխալ օգտագործումը կարող է հրդեհի, պայթյունի
կամ այլ վտանգավոր իրադրության պատճառ դառնալ: Եթե սարքը կամ մարտկոցը վայր եք գցել, հատկապես՝ պինդ մակերևույթի վրա, և կարծում
եք, որ մարտկոցը վնասվել է, նախքան օգտագործումը շարունակելը այն տարեք սասարկման կենտրոն՝ զննման համար: Վնասված լիցքավորիչ կամ
մարտկոց մի օգտագործեք: Մարտկոցը փոքր երեխաներից հեռու պահեք:
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
81