Վերամշակում
Ձեր օգտագործած էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և փաթեթավորման նյութերը միշտ վերադարձրեք հատուկ դրանց համար
նախատեսված հավաքման կետ: Այս կերպ Դուք կօգնեք կանխել թափոնների չվերահսկվող հեռացումը և կնպաստեք նյութական պաշարների
վերաօգտագործմանը: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ արտադրանքի մանրածախ վաճառակետից, թափոնների հեռացման
համար պատասխանատու տեղական իշխանության մարմիններից, ազգային արտադրողների գործունեության համար պատասխանատու
կազմակերպություններից կամ Nokia-ի տեղական ներկայացուցչությունից: Տեղեկանալու համար, թե ինչպես վերամշակել Nokia
արտադրանքները, այցելեք www.nokia.com/werecycle ցանցէջը կամ, եթե բջջային սարքով եք զննարկում՝ www.nokia.mobi/
werecycle:
Արտադրանքի, մարտկոցի, տպագիր նյութերի կամ փաթեթավորման վրա խաչանշված անվավոր աղբարկղի պատկերը հիշեցնում է, որ բոլոր
էլեկտրական և էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի ավարտից հետո, պետք է
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
83
հանձնվեն հատուկ ընդունման կետերին: Այս պահանջը գործում է Եվրամիության տարածքում: Դեն մի նետեք այս նշանով պիտակավորված
արտադրանքը` որպես չտեսակավորված կենցաղային աղբ: Շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար՝
տե՛ս արտադրանքի Էկո-Հայտարարագրերը www.nokia.com/environment կայքում: