Խնամք և սպասարկում
Ձեր սարքը բարձրակարգ նախագծման և հմտության արդյունք է, և այն պետք է խնամքով օգտագործել: Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ ուժի
մեջ պահել արտադրողի երաշխիքը:
•
Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և հեղուկների բոլոր տեսակները կարող են տարրեր պարունակել, որոնք կարող են
հանգեցնել էլեկտրոնային սխեմաների քայքայմանը: Եթե սարքը թրջվել է, մարտկոցը հանեք և նորից տեղադրելուց առաջ սպասեք, մինչև
սարքը ամբողջովին չորանա:
82
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
•
Սարքի վրա գտնվող ոսպնյակները (տեսախցիկի, հեռավորության չափիչի, լուսընդունիչի և այլն) մաքրելու համար փափուկ, մաքուր, չոր
շոր օգտագործեք:
•
Սարքը չի կարելի փոշոտ, կեղտոտ վայրերում պահել կամ օգտագործել: Շարժական մասերն ու էլեկտրոնային բաղադրամասերը կարող են
վնասվել:
•
Սարքը չի կարելի պահել բարձր ջերմաստիճանի պայմաններում: Բարձր ջերմաստիճանները նվազեցնում են էլեկտրոնային սարքերի
շահագործման ժամկետը, վնասում մարտկոցները, ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայե որոշ տարրեր:
•
Սարքը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանի միջավայրում: Երբ այն վերադառնում է բնական ջերմաստիճանի, սարքի ներսում կարող է
խոնավություն հավաքվել և վնասել էլեկտրոնային տպատախտակները:
•
Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան նկարագրված է սույն ուղեցույցում:
•
Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի ենթարկեք: Կոպիտ վերաբերմունքը կարող է կոտրել ներքին տպատախտակները և
մեխանիկական նուրբ բաղադրամասերը:
•
Սարքը մաքրելիս մի օգտագործեք ուժեղ քիմիական նյութեր, մաքրող լուծիչներ կամ ուժեղ ներգործության մաքրող նյութեր:
•
Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է խցանվել շարժական մասերի միջև` խափանելով սարքի պատշաճ աշխատանքը:
•
Միայն սարքի հետ մատակարարված կամ հաստատագրված ալեհավաք օգտագործեք: Չհաստատագրված, փոփոխված կամ կցորդված
ալեհավաքները կարող են վնասել սարքը և խախտել ռադիոսարքերի օգտագործումը կանոնակարգող օրենքները:
•
Լիցքավորիչը միայն սենյակում կամ բնակարանում օգտագործեք:
•
Միշտ պատրաստեք այն տեղեկությունների պահեստային օրինակները, որոնք ցանկանում եք պահպանել, օրինակ` կոնտակտային տվյալներ
և օրացուցային նշումներ:
•
Ժամանակ առ ժամանակ սարքի աշխատանքը բարելավելու նպատակով սարքը ելման վիճակի բերեք՝ այն անջատելով և մարտկոցը հանելով:
Այս խորհուրդները հավասարապես վերաբերում են Ձեր սարքին, մարտկոցին, լիցքավորիչին և բոլոր լրասարքերին: Եթե սարքերից որևէ մեկը
պատշաճ չի գործում, նորոգման համար այն տարեք լիազոր սպասարկման մոտակա կետ: