Թվային իրավունքների կառավարում
Բովանդակության սեփականատերերը կարող են թվային իրավունքների կառավարման (DRM) զանազան տեխնոլոգիաներ օգտագործել՝ իրենց
մտավոր սեփականությունը, ներառյալ հեղինակային իրավունքները պաշտպանելու համար: DRM-ով պաշտպանված բովանդակություն մուտք
գործելու համար այս սարքն օգտագործում է տարբեր տեսակի DRM ծրագրակազմեր: Այս սարքով հնարավոր է մուտք գործել WMDRM 10,
OMA DRM 1.0, OMA DRM 1.0 forward lock և OMA DRM 2.0-ով պաշտպանված բովանդակություն: Եթե որոշակի DRM ծրագիր
բովանդակությունը չի պաշտպանում, բովանդակության սեփականատերերը կարող են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրով նոր DRM
պաշտպանությամբ բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի: Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքում արդեն իսկ
տեղադրված՝ DRM-ով պաշտպանված բովանդակության վերականգնումը: Այդպիսի DRM ծրագրակազմի դադարեցումը չի ազդում այլ տեսակի
DRM-ներով պաշտպանված բովանդակության կամ DRM-ով չպաշտպանված բովանդակության օգտագործման վրա:
Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին տրվում է համապատասխան լիցենզիա, որը
սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքները:
Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն կա, լիցենզիայի և բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու
համար օգտագործեք Nokia Ovi Suite-ի համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը:
Հնարավոր է, որ փոխանցման այլ եղանակներ չփոխանցեն լիցենզիան, որի վերականգնումը` բավանդակության հետ միասին, անհրաժեշտ է,
որպեսզի կարողանաք շարունակել OMA-DRM-ով պաշտպանված բովանդակության օգտագործումը՝ սարքի հիշողության ֆորմատավորումից
հետո: Լիցենզիան վերականգնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու դեպքում:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա, լիցենզիան ու բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը
ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ սարքի վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք լիցենզիան ու բովանդակությունը:
Լիցենզիայի կամ բովանդակության կորուստը կարող է սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու
հնարավորությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցողին:
Որոշ լիցենզիաներ կարող են միացված լինել հատուկ SIM քարտի, և պաշտպանված բովանդակությունից հնարավոր կլինի օգտվել միայն այն
դեպքում, եթե տվյալ SIM քարտը մտցված լինի սարքի մեջ: