Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)
Սույն շարժական սարքը համապատասխանում է ռադիոճառագայթմանը վերաբերող ուղեցույցներին
Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ սարք է: Այն նախագծված է այնպես, որպեսզի չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության
միջազգային ուղեցույցներով սահմանված սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են ICNIRP անկախ գիտական կազմակերպության
կողմից և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը ապահովելու համար՝ անկախ
նրանց տարիքից կամ առողջական վիճակից:
Ռադիոճառագայթմանն առնչվող ուղեցույցները շարժական սարքերի համար օգտագործում են կլանման տեսակարար կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող
չափման միավորը: ICNIRP ուղեցույցում նշված SAR-ի սահմանային արժեքը միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է 2.0 վատտ/
կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ դիրքում, երբ սարքը հաղորդում է հաստատված
ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող սարքի իրական SAR-ի մակարդակը կարող
է առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին միանալու համար անհրաժեշտ հզորությունը
միայն: Այս արժեքը փոփոխվում է մի շարք գործոններից կախված, մասնավորապես՝ այն բանից, թե ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության
վրա եք գտնվում:
Համաձայն ICNIRP ուղեցույցի՝ սարքը ականջի մոտ օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը չպետք է գերազանցի 0.73 Վտ/
կգ:
Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են տարբեր լինել՝ կախված
հաշվետվությունների և չափումների ազգային պահանջներից և ցանցի հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ լրացուցիչ
տեղեկություններ կարող են տրամադրվել www.nokia.com ինտերնետային կայքում` համապատասխան արտադրանքի տեղեկատվական էջում:
86
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին