Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր
Սարքն անջատեք հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում: Հետևեք բոլոր փակցված հրահանգներին: Նման վայրերում կայծը կարող է
պայթյունի կամ հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել մարմնական վնասվածքներ և մահ: Սարքն անջատեք վառելիքի լցակայաններում:
Հետևեք սահմանափակումներին վառելանյութի պահեստավորման և բաշխման վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրերում, որտեղ
պայթեցման աշխատանքներ են կատարվում: Հնարավոր պայթյունավտանգ միջավայր ունեցող տարածքները սովորաբար, բայց ոչ միշտ, հստակորեն
նշված են լինում: Դրանք ներառում են այն վայրերը, որտեղ խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջատել, ինչպես նաև նավերում
տախտակամածի տակ գտնվող տարածքները, քիմիական նյութերի տեղափոխման կամ պահեստավորման վայրերն ու այն տարածքները, որտեղ օդը
պարունակում է քիմիական նյութեր կամ մասնիկներ, ինչպիսիք են ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին: Դուք պետք է ստուգեք հեղուկ
գազով (օրինակ՝ պրոպանով կամ բութանով) աշխատող ավտոմեքենաներ արտադրողների հետ, թե արդյո՞ք այս սարքը կարելի է անվտանգ
օգտագործել դրանց մոտակայքում: