
Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգեր
Կարևոր է. Սույն սարքը գործում է ռադիոազդանշանների, անլար և ֆիքսված հեռախոսացանցերի, ինչպես նաև օգտագործողի կողմից
ծրագրավորվող գործառույթների միջոցով: Եթե Ձեր սարքն ինտերնետով ձայնային կանչի հնարավորություն է տալիս (ինտերնետային զանգեր),
ակտիվացրեք և՛ ինտերնետային զանգերը, և՛ բջջային հեռախոսը: Եթե երկուսն էլ ակտիվացված են, ապա հնարավոր է, որ սարքը փորձի արտակարգ
իրավիճակների կանչ կատարել և՛ բջջային ցանցի, և՛ Ձեզ ինտերնետային կանչի ծառայություններ տրամադրողի միջոցով: Բոլոր դեպքերում չէ,
որ միացումները կարող են երաշխավորված լինել: Կարևոր դեպքերում, օրինակ՝ բժշկական շտապօգնություն կանչելու անհրաժեշտության դեպքում,
չի կարելի հույսն ամբողջովին անլար սարքի օգտագործման վրա դնել:
Արտակարգ իրավիճակներում զանգահարելու համար հարկավոր է անել հետևյալը.
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
85

1
Եթե սարքը միացված չէ, միացրեք այն: Համոզվեք, որ ազդանշանի հզորությունը բավարար է: Ձեր սարքից կախված՝ գուցե կարիք լինի
կատարել հետևյալը.
•
Մտցրեք SIM քարտը, եթե սարքն այդպիսի քարտ օգտագործում է:
•
Վերացրեք կանչերի վրա դրված որոշ սահմանափակումներ, որոնք ակտիվացրել եք Ձեր սարքում:
•
Փոխեք սարքի աշխատանքային ռեժիմը՝ օֆլայն կամ թռիչքային ռեժիմից անցնելով ակտիվ ռեժիմի:
2
Սեղմեք «Վերջ» ստեղնը այնքան անգամ, որքան անհրաժեշտ է էկրանը մաքրելու և սարքը հեռախոսազանգ կատարելու համար պատրաստ
վիճակի բերելու համար:
3
Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարը: Արտակարգ
իրավիճակների կառավարման կենտրոնների համարները կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:
4
Սեղմեք զանգահարելու ստեղնը:
Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգի ժամանակ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հնարավորինս ճշգրիտ հաղորդեք: Հնարավոր է, որ
դեպքի վայրում Ձեր անլար սարքը կապի միակ միջոցը լինի: Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք: