
Ավտոմեքենաներ
Ռադիոհաճախության ազդանշանները կարող են ազդել ավտոմեքենաներում սխալ տեղակայված կամ ոչ պատշաճ կերպով պաշտպանված
էլեկտրոնային համակարգերի վրա (վառելիքի էլեկտրոնային ներարկման, էլեկտրոնային հակախաթարման արգելակային, արագության
կառավարման էլեկտրոնային և անվտանգության բարձիկների համակարգեր): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր մեքենայի կամ
սարքավորանքի արտադրողին:
Միայն որակավորված անձնակազմը պետք է սպասարկի սարքավորումները կամ դրանք տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ
սպասարկումը կարող է վտանգավոր լինել և անվավեր դարձնել սարքի երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, որ Ձեր ավտոմեքենայում տեղադրված
անլար բոլոր սարքավորումները պատշաճորեն ամրացված և սարքին լինեն: Սարքի, դրա մասերի կամ լրասարքերի հետ նույն խցիկում չի կարելի
դյուրավառ հեղուկներ, գազեր կամ պայթուցիկ նյութեր պահել: Հիշեք, որ անվտանգության բարձիկները մեծ ուժով են փչվում: Ձեր սարքը կամ
լրասարքերը մի՛ տեղադրեք անվտանգության բարձիկի բացման տարածքում:
Անջատեք Ձեր սարքը օդանավ բարձրանալուց առաջ: Օդանավում անլար հեռահաղորդակցության սարքերի օգտագործումը կարող է օդանավի
աշխատանքի համար վտանգ ներկայացնել և հակաիրավական լինել: