Nokia X3 00 - Մարտկոցի լիցքավորումը

background image

Մարտկոցի լիցքավորումը
Գործարանում մարտկոցը մասամբ լիցքավորվել է: Եթե սարքը ցույց է տալիս, որ մարտկոցը

լիցքաթափված է, կատարեք հետևյալ գործողությունները.

1 Լիցքավորիչը միացնել պատի վարդակից:

2 Լիցքավորիչը միացնել սարքին:
3 Երբ սարքը ցույց է տալիս, որ մարտկոցը լրիվ լիցքավորված է, անջատել լիցքավորիչը սարքից,

ապա պատի վարդակից:

Հնարավոր է նաև մարտկոցը լիցքավորել USB կաբելով՝ օգտագործելով համակարգչի հոսանքը:
1 Միացնել USB կաբելը համակարգչի USB պորտին և Ձեր սարքին:
2 Երբ մարտկոցը լրիվ լիցքավորվի, անջատել USB կաբելը:
Մարտկոցը լիցքավորելու համար որևէ հստակ ժամանակ սահմանված չէ, իսկ լիցքավորման ժամանակ

կարող եք օգտագործել սարքը: Եթե մարտկոցը ամբողջովին լիցքաթափված է, կարող է պահանջվել

մի քանի րոպե, մինչև լիցքավորման նշանը հայտնվի ցուցասարքին կամ հնարավոր լինի կանչեր

կատարել:

Ռադիո լսելու ժամանակ սարքը լիցքավորելը կարող է ազդել ընդունման որակի վրա:

Սկսում ենք

11