Հիշաքարտը մտցնելը և հեռացնելը
Օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս սարքի համար թույլատրված համատեղելի microSD
քարտեր: Nokia-ն օգտագործում է հիշաքարտերի համար հաստատված արդյունաբերական
ստանդարտներ, բայց հնարավոր է, որ որոշ ապրանքանշաններ լիովին համատեղելի չլինեն այս
սարքի հետ: Անհամատեղելի քարտերը կարող են վնասել քարտն ու սարքը և փչացնել քարտի վրա
պահպանված տվյալները:
Սկսում ենք
9
Ձեր սարքը ապահովում է մինչև 8 ԳԲ հիշողության ծավալ ունեցող microSD քարտեր: Մեկ ֆայլի
ծավալը չպետք է գերազանցի 2 ԳԲ:
Հիշաքարտը մտցնելը
1 Բացել հիշաքարտի անցքի կափարիչը:
2 Տեղադրել քարտը հիշաքարտի անցքի մեջ այնպես, որ կոնտակտային մակերևույթը ուղղված լինի
դեպի վար, և սեղմել քարտը, մինչև այն զբաղեցնի իր տեղը:
3 Փակել հիշաքարտի անցքի կափարիչը:
microSD քարտը հեռացնելը
Կարևոր է. Հիշողության քարտը չի կարելի հանել գործողության ընթացքում: Քարտը հանելը կարող
է վնասել հիշաքարտն ու սարքը և փչացնել քարտի վրա պահպանված տվյալները:
Հեռախոսի գործարկման ընթացքում հիշաքարտը հնարավոր է հեռացնել կամ փոխարինել՝ առանց
սարքն անջատելու:
1 Համոզվեք, որ որևէ ծրագիր չի օգտագործում հիշաքարտը:
2 Բացել հիշաքարտի անցքի կափարիչը:
3 Կողպեքը զատելու համար թեթև սեղմել հիշաքարտը և հեռացնել քարտը:
10
Սկսում ենք