Ցանցային ծառայություններ
Սարքն օգտագործելու համար Դուք պետք է ծառայություն ստանաք անլար կապի ծառայություններ
մատուցողի կողմից: Որոշ գործառական հնարավորություններ մատչելի են ոչ բոլոր ցանցերում, այլ
հնարավորություններ կարող են պահանջել, որ Դուք հատուկ պայմանավորվածություն ձեռք բերեք
Ձեր ծառայություն մատուցողի հետ՝ դրանցից օգտվելու համար: Ցանցային ծառայությունները
ներառում են տվյալների փոխանցում: Ծառայության մատակարարից տեղեկացեք Ձեր տան ցանցում
կիրառվող կամ այլ ցանցերում ռոումինգից օգտվելու համար սահմանված վճարների մասին:
Ծառայություն մատուցողը կարող է բացատրել, թե ծառայության համար ինչ վճար կգանձվի:
Ձեր ծառայություն մատուցողը կարող է պահանջել, որ սարքի որոշ ֆունկցիոնալ
հնարավորություններ անջատվեն կամ չակտիվացվեն: Նման դեպքերում այդ հնարավորությունները
չեն երևա Ձեր սարքի հրամանացանկում: Ձեր սարքը կարող է նաև ընտրովի տարրեր ունենալ,
ինչպիսիք են ընտրացանկում եղած անվանումները, ընտրացանկի դասավորվածությունն ու
պատկերակները: