
Տեղեկություններ Ձեր սարքի մասին
Սույն ուղեցույցում նկարագրված անլար սարքը հավանություն է ստացել GSM 850, 900, 1800
և 1900 ՄՀց ցանցեր-ում օգտագործման համար: Ցանցերի մասին լրացուցիչ տեղեկություն
ստանալու համար դիմեք Ձեր ծառայության մատակարարին:
Ձեր սարքը կարող է պարունակել երրորդ անձանց ինտերնետային կայքերին միանալու համար
նախապես տեղադրված էջանիշեր ու հղումներ և դեպի երրորդ անձանց կայքեր մուտք գործելու
հնարավորություն տալ: Դրանք կապված չեն Nokia-ի հետ, և Nokia-ն դրանց համար որևէ
պատասխանատվություն չի ստանձնում: Եթե այդպիսի կայքեր եք մտնում, նախազգուշական միջոցներ
ձեռնարկեք անվտանգության կամ դրանց բովանդակության առնչությամբ:
Ուշադրություն.
Սույն սարքի` զարթուցիչից բացի այլ ֆունկցիոնալ հնարավորություններից օգտվելու համար
անհրաժեշտ է, որ սարքը միացված լինի: Մի միացրեք սարքը, երբ անլար սարքի օգտագործումը կարող
է ռադիոխանգարում առաջացնել կամ վտանգ ներկայացնել:
Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք տեղական սովորույթները, այլոց
անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական իրավունքները, ներառյալ հեղինակային
իրավունքները: Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է արգելել որոշ պատկերների,
երաժշտության և այլ բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ փոխանցումը:
Սարքում պահվող կարևոր բոլոր տեղեկությունների համար ստեղծեք պահեստային պատճեններ կամ
դրանք գրի առեք:
Այլ սարքերի միացնելիս կարդացեք դրանց օգտագործման ուղեցույցը՝ անվտանգության վերաբերյալ
մանրամասն հրահանգներ ստանալու համար: Մի միացրեք անհամատեղելի սարքեր:
Սույն ուղեցույցում ներկայացված պատկերները կարող են տարբերվել Ձեր սարքի էկրանին
ցուցադրվածներից:
14
Միացնելը

Ձեր սարքի մասին այլ կարևոր տեղեկություններ ստանալու համար` տե՛ս օգտագործողի ուղեցույցը: