Nokia X3 00 - Մուտքի կոդերը

background image

Մուտքի կոդերը
Նախադրելու համար, թե ինչպես է Ձեր հեռախոսն օգտագործում մուտքի կոդերն ու անվտանգության

պարամետրերը, ընտրեք

Ընտցնկ

>

Պարամետրեր

>

Անվտանգթն

>

Մուտքի կոդեր

:

Անվտանգության կոդը օգնում է պաշտպանել Ձեր հեռախոսը չլիազորված օգտագործումից:

Նախադրված կոդն է 12345-ը: Դուք կարող եք փոխել կոդը և նախադրել, որ հեռախոսը

պահանջի այն: Որոշ գործողությունների համար անվտանգության կոդը անհրաժեշտ է` անկախ

պարամետրերից, օրինակ, եթե ցանկանում եք վերականգնել գործարանային պարամետրերը:

Կոդը պահեք գաղտնի՝ Ձեր հեռախոսից առանձին վայրում: Եթե մոռանաք կոդը և Ձեր հեռախոսը

արգելափակվի, այն անհրաժեշտ կլինի սպասարկել, ինչի համար կարող է գանձվել լրացուցիչ

վարձ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Nokia Care կենտրոն կամ Ձեր

գործակալին:

SIM (USIM) քարտի հետ տրամադրվող PIN (UPIN) կոդը օգնում է պաշտպանել քարտը

չլիազորված օգտագործումից:

Որոշ SIM (USIM) քարտերի հետ տրամադրվող PIN2 (UPIN2) կոդը պահանջվում է որոշակի

ծառայություններ մուտք գործելու համար:

Միացնելը

15

background image

SIM (USIM) քարտի հետ կարող են տրամադրվել PUK (UPUK) և PUK2 (UPUK2)

կոդերը: Եթե PIN կոդը երեք անգամ անընդմեջ սխալ մուտքագրվի, Ձեզանից կպահանջվի

մուտքագրել PUK կոդը: Եթե կոդերը տրամադրված չեն, դիմեք Ձեր ծառայություն մատուցողին:

Արգելող նշանաբառը պահանջվում է կանչի արգելման ծառայությունն օգտագործելու դեպքում՝

Ձեր հեռախոսից և դեպի Ձեր հեռախոս կանչեր կատարելն արգելելու համար (ցանցային

ծառայություն):

Զննիչի անվտանգության մոդուլի պարամետրերը դիտելու կամ փոխելու համար ընտրել

Ընտցնկ

>

Պարամետրեր

>

Անվտանգթն

>

Անվտ. հմկրգի պմտ

: