Տեքստային հաղորդագրություններ
Ձեր սարքն ապահովում է մեկ հաղորդագրության ծավալի սահմանափակումը գերազանցող
տեքստային հաղորդագրությունների առաքում: Երկար հաղորդագրություններն ուղարկվում են երկու
կամ ավելի հաղորդագրությունների տեսքով: Այդ դեպքում ծառայություն մատուցողը կարող է
համապատասխան վարձ գանձել: Շեշտերով նշանագրերը, այլ նշաններ կամ որոշ լեզուների
ընտրանքներ սովորականից ավելի տեղ են զբաղեցնում՝ սահմանափակելով մեկ հաղորդագրությամբ
ուղարկվող նիշերի քանակը:
Ցուցադրվում է մնացած նիշերի ընդհանուր քանակը և ուղարկելու համար անհրաժեշտ
հաղորդագրությունների թիվը:
Հաղորդագրություններ ուղարկելու համար Ձեր սարքում պետք է պահպանված լինի
հաղորդագրությունների կենտրոնի ճիշտ համարը: Սովորաբար, այս համարը կանխադրված է լինում
Ձեր SIM քարտի միջոցով: Համարը ձեռքով նախադրելու համար ընտրեք
Ընտցնկ
>
Հաղորդագրում
>
Հղգրն պրմտ
>
Տեքստ. հղգներ
>
Հղգն կենտրոններ
>
Ավլց. կենտրոն
և
մուտքագրեք ծառայության մատակարարից ստացված անունը և համարը:
Մուլտիմեդիա հաղորդագրություններ
Մուլտիմեդիա հաղորդագրությունը կարող է պարունակել տեքստ, նկարներ և ձայնահոլովակներ կամ