Ձայնային հաղորդագրություններ
Ձայնային փոստարկղը ցանցային ծառայություն է, որի համար կարող է անհրաժեշտ լինի
բաժանորդագրվելը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ձեր ծառայություն մատուցողին:
Կանչ կատարեք դեպի Ձեր ձայնային փոստարկղ
Սեղմել և պահել 1:
Խմբագրեք Ձեր ձայնային փոստարկղի համարը
Ընտրել
Ընտցնկ
>
Հաղորդագրում
>
Ձայն. հղգրներ
>
Ձայն. փոստարկղի հ.
:
Կանչերի մատյան
Ձեր կանչերի, հաղորդագրությունների, տվյալների և համաժամացման վերաբերյալ տեղեկություններ
դիտելու համար ընտրեք
Ընտցնկ
>
Մատյան
և հարկավոր տարրը:
Ծանուցում. Ծառայություն մատուցողի՝ հեռախոսազանգերի և այլ ծառայությունների համար
ներկայացրած փաստացի հաշիվը կախված է ցանցի հատկություններից, րոպեավճարի հաշվարկի
կլորացումից, հարկերից, և այլն:
Կանչի պարամետրեր
Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
և
Կանչ
և որևէ մեկը հետևյալից.
Կանչի շեղում — Վերահասցեավորել մտից կանչերը (ցանցային ծառայություն): Որոշ կանչեր
արգելափակող գործառույթների ակտիվ լինելու դեպքում հնարավոր է, որ չկարողանաք
վերահասցեավորել Ձեր կանչերը:
Որևէ-ստեղն պտսխն — Պատասխանել մտից կանչին՝ արագ սեղմելով որևէ ստեղն, բացի սնուցման
ստեղնից, ձախ կամ աջ ընտրության ստեղներից կամ ավարտի ստեղնից:
Ավտ. վերահվքում — Անհաջող կանչի դեպքում սարքն ինքնաբերաբար վերահավաքում է համարը:
Սարքը կատարում է համարը կանչելու 10 փորձ:
Ձայնի պարզություն — Բարելավել խոսքի ըմբռնելիությունը, հատկապես աղմկոտ միջավայրերում:
Արագ համարհավաք — Հավաքել թվային ստեղներին (2-9) վերագրված անուններն ու
հեռախոսահամարները՝ համապատասխան թվային ստեղնը սեղմելով և պահելով: