Bluetooth անլար տեխնոլոգիա
Bluetooth տեխնոլոգիան թույլ է տալիս Ձեր սարքը ռադիոալիքների միջոցով միացնել
համատեղելի Bluetooth սարքի՝ 10 մետր (32 ոտնաչափ) շառավղով:
Սույն սարքը բավարարում է Bluetooth 2.1 + EDR հատկորոշմանը, որն ապահովում է հետևյալ
պրոֆիլները. SIM մուտք, հեռախոսագրքի մուտք, օբյեկտի հրում, ֆայլերի փոխանցում,
ականջակալ, ձեռնազատ, ընդհանուր մուտք, հաջորդական պորտ, օբյեկտների ընդհանուր
փոխանակում, ձայնի առաջատար բաշխում, ձայնի և տեսանյութերի հեռահար կառավարում,
ծառայության հայտնաբերման ծրագիր, անհատական տարածքի ցանցային ռեժիմ և ձայնի և
տեսանյութերի ընդհանուր բաշխում: Bluetooth տեխնոլոգիայով աշխատող այլ սարքերի հետ
փոխհամատեղելիությունն ապահովելու համար օգտագործեք միայն Nokia-ի կողմից այս մոդելի
համար թույլատրված լրասարքեր: Սույն սարքի հետ այլ սարքերի համատեղելիությունը պարզելու
համար դիմեք այդ սարքերն արտադրողներին:
Bluetooth տեխնոլոգիաների կիրարկմամբ գործող ֆունկցիոնալ հնարավորությունները մարտկոցից
ավելի շատ սնուցում են պահանջում, ինչը նվազեցնում է մարտկոցի կյանքը:
Երբ անլար սարքը գտնվում է հեռակառավարման SIM ռեժիմում, զանգահարելու կամ
հեռախոսազանգեր ստանալու համար Դուք կարող եք օգտագործել միայն համատեղելի լրասարքեր,
օրինակ՝ ավտոմեքենայի համար նախատեսված սարքեր:
Դարձրեք այն Ձեր սարքը
31
Այս ռեժիմում Ձեր անլար սարքից հնարավոր չի լինի կատարել որևէ զանգ՝ բացառությամբ դրանում
ծրագրված արտակարգ իրավիճակների համարով զանգերի:
Կանչեր կատարելու համար դուք պետք է նախ դուրս գաք հեռավոր SIM ռեժիմից: Եթե սարքը
արգելափակված է, նախ մուտքագրեք արգելափակման ծածկագիրը՝ սարքն արգելափակումից հանելու
համար:
Բացել Bluetooth միացում
1 Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Միացնելիությն
>
Bluetooth
:
2 Ընտրել
Իմ հեռ. անունը
և անուն մուտքագրել սարքի համար:
3 Bluetooth միացնելիությունն ակտիվացնելու համար ընտրել
Bluetooth
>
Միացնել
:
նշանը ցույց է տալիս, որ Bluetooth-ի միացնելիությունն ակտիվ է:
4 Ձեր սարքը ձայնային լրասարքի հետ միացնելու համար ընտրել
Միաց. լս. լրսարքեր
և
լրասարքը:
5 Ձեր սարքը տիրույթում առկա որևէ Bluetooth սարքի հետ զուգտակելու համար ընտրել
Զուգտկված սարքեր
>
Ավլ. նոր սարք
:
6 Ոլորել դեպի գտնված սարքը և ընտրել
Ավլցնլ
:
7 Սարքի մեջ մուտքագրել անցակոդ (մինչև16 նիշ) և թույլատրել միացում մյուս Bluetooth
սարքի վրա:
Սարքը «թաքնված» ռեժիմում օգտագործելը հնարավորություն է տալիս խուսափել վնասակար
ծրագրերից: Մի հաստատեք Bluetooth կապ այն աղբյուրների հետ, որոնց չեք վստահում: Կարող
եք նաև անջատել Bluetooth գործառույթը: Սարքի այլ գործառույթների վրա դա ազդեցություն չի
ունենա:
ԱՀ-ի միացում ինտերնետին
Կարող եք օգտվել Bluetooth տեխնոլոգիայից՝ Ձեր համատեղելի անհատական համակարգիչն
ինտերնետին միացնելու համար: Ձեր սարքը պետք է ինտերնետին (ցանցային ծառայությանը)
միանալու հնարավորություն ունենա, իսկ ԱՀ-ը պետք է ապահովի Bluetooth տեխնոլոգիա: Սարքի
ցանցային մուտքի կետի (NAP) ծառայությանը միանալուց և Ձեր ԱՀ-ի հետ զուգտակելուց հետո,
Ձեր սարքն ինքնաբերաբար փաթեթային տվյալների կապ կհաստատի ինտերնետի հետ:
32
Դարձրեք այն Ձեր սարքը