Անվտանգության պարամետրեր
Ընտրել
Ընտցնկ
>
Պարամետրեր
և
Անվտանգթն
:
Ձեր սարքի մեջ ծրագրված արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական
հեռախոսահամարով զանգահարելը կարող է հնարավոր լինել, նույնիսկ երբ օգտագործվում են
զանգահարելու հնարավորությունը սահմանափակող անվտանգության միջոցներ (ինչպիսիք են
հեռախոսազանգերի արգելքը, միայն որոշակի համարներով զանգահարելու սահմանափակումը, միայն
օգտագործողների սահմանափակ խմբի անդամներին զանգելու սահմանափակումը): Կանչերի
արգելափակումը և վերահասցեավորումը չեն կարող ակտիվ լինել միաժամանակ:
Ընտրել որևէ մեկը հետևյալից.
26
Դարձրեք այն Ձեր սարքը
PIN կոդի հարցում կամ UPIN կոդի հարցում — Նախադրել, որպեսզի սարքը միացման ժամանակ
միշտ կատարի PIN կամ UPIN կոդերի հարցում: Որոշ SIM քարտեր չեն թույլատրում
ապաակտիվացնել կոդի հարցումը:
Կանչի արգելմ. ծռթն — Արգելել դեպի սարք կատարվող մտից և սարքից կատարվող ելից կանչերը
(ցանցային ծառայություն): Անհրաժեշտ է արգելող նշանաբառ:
Ամրագրված հմրհվք — Արգելել հեռախոսից դեպի ընտրյալ հեռախոսահամարներ ելից կանչեր
կատարելը, եթե SIM քարտը դա ապահովում է: Երբ միացված է ամրագրված համարահավաքը,
GPRS միացումն անհնար է բացի այն դեպքերից, երբ GPRS միացումով ուղարկվում են
տեքստային հաղորդագրություններ: Այս դեպքում հասցեատիրոջ և հաղորդագրությունների
կենտրոնի հեռախոսահամարները պետք է ներառված լինեն ամրագրված համարահավաքի ցանկում:
Փակ օգտ. խումբ — Որոշել մարդկանց խումբ, ում հեռախոսահամարին հնարավոր է կանչ կատարել,
և ովքեր կարող են զանգահարել Ձեզ (ցանցային ծառայություն):
Անվտնգ. աստիճան — Ամեն անգամ սարքում նոր SIM քարտ տեղադրելուց հետո անվտանգության
կոդի հարցում կատարելու համար ընտրել
Հեռախոս
:
Մուտքի կոդեր — Փոխել անվտանգության, PIN, UPIN, PIN2 կոդերը կամ արգելող նշանաբառը:
PIN2 կոդի հարցում — Նախադրել, որ կատարվի PIN2 կոդի հարցում՝ PIN2 կոդով պաշտպանված
սարքի հատուկ հնարավորություններն օգտագործելու դեպքում: Որոշ SIM քարտեր չեն թույլատրում
ապաակտիվացնել կոդի հարցումը: Այս ընտրանքը կարող է հասանելի չլինել՝ կախված SIM քարտից:
Մանրամասների մասին տեղեկանալու համար դիմեք ծառայության մատակարարին:
Կոդը գործ. մեջ է — Ցուցադրել և ընտրել օգտագործման համար նախատեսված PIN կոդը:
Լիազոր. վկայագրեր կամ Օգտղի վկայականնր — Դիտել սարքում առկա լիազորման կամ
օգտագործողի վկայականների ցանկը:
Անվտ. հմկրգի պմտ — Դիտել Անվտ. հմկրգ տվյլնր, ակտիվացնել
Հմկրգի PIN-ի պհնջ
կամ փոխել
մոդուլի PIN-ը և մուտքի PIN-ը: