Ծրագրակազմի արդիացումներ եթերային եղանակով
Ձեր ծառայություններ մատուցողը կարող է ուղարկել հեռախոսի ծրագրակազմի արդիացումներ
եթերային եղանակով` անմիջապես դեպի ձեր հեռախոսասարք (ցանցի ծառայություն): Այս ընտրանքը
կարող է առկա չլինել՝ ձեր հեռախոսից կախված:
Ծրագրակազմերի թարմացումների ներլցումը կարող է պահանջել մեծ քանակությամբ տվյալների
փոխանցում (ցանցային ծառայություն):
Թարմացման ներլցումը սկսելուց առաջ հավաստիացեք, որ սարքի մարտկոցը բավարար չափով
լիցքավորված է, կամ միացրեք լիցքավորիչը:
Ուշադրություն.
Ծրագրակազմի արդիացումը տեղադրելու ընթացքում դուք չեք կարող օգտագործել սարքը նույնիսկ
հրատապ կանչեր կատարելու համար` ընդհուպ մինչև տեղադրման ավարտը և սարքի
վերագործարկումը: Մինչև արդիացման տեղադրման մեկնարկելը համոզվեք, որ կրկնօրինակել եք
ձեր տվյալները:
Ծրագրակազմի արդիացման պարամետրեր
Այս ընտրանքը կարող է առկա չլինել՝ ձեր հեռախոսից կախված:
24
Աջակցություն և թարմացումներ
Ծրագրակազմի ինքնաբերական արդիացումները թույլատրելու կամ արգելելու համար ընտրեք
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Հեռախոս
>
Հեռ. թարմացումներ
>
ԾԿ թրմց. ինքնստգմ
:
Հայցել ծրագրակազմի արդիացում
1 Ընտրեք
Ընտցնկ
>
Պարամետրեր
>
Հեռախոս
>
Հեռ. թարմացումներ
` ձեր ծառայություն
մատուցողից ծրագրակազմի մատչելի արդիացումները հայցելու համար:
2 Ընտրեք
Ընթ. ծրգկզմ տվյլնր
` ծրագրակազմի ընթացիկ տարբերակը ցուցադրելու և արդիացման
անհրաժեշտությունը ստուգելու համար:
3 Ընտրեք
Ներլցն. հեռ. ծրգկզմ
` ծրագրակազմի արդիացում ներբեռնելու և տեղադրելու համար:
Հետևեք ցուցումներին էկրանի վրա:
4 Եթե ներբեռնելուց հետո տեղադրումը չեղարկվել է, ընտրեք
Տեղադ. ծգկզմ թրմցմ
` տեղադրումը
սկսելու համար:
Ծրագրակազմի արդիացումը կարող է տևել մի քանի րոպե: Եթե ունեք տեղադրման խնդիրներ, դիմեք
ձեր ծառայություններ մատուցողին: