
Աջակցություն և թարմացումներ
Nokia-ն բազմաթիվ եղանակներով օգնում է, որ սարքը առավել օգտակար լինի Ձեզ:
Ձեր սարքի մոդելի համարը կարող եք տեսնել սարքի հետևի կափարիչի վրա:
Աջակցություն
Եթե ցանկանում եք ավելի լավ իմանալ, թե ինչպես պետք է օգտագործել Ձեր սարքը կամ համոզված
չեք, թե ինչպես այն պետք է աշխատի, տեղեկացեք օգտվողի ուղեցույցից կամ այցելեք աջակցության
էջերը հետևյալ հասցեով՝ www.nokia.com/support կամ Nokia տեղական կայքէջը, կամ
շարժական սարքից՝ www.nokia.mobi/support:
Եթե դա չի լուծել Ձեր խնդիրը, կատարեք հետևյալ գործողությունները.
•
Վերագործարկեք սարքը՝ անջատեք սարքը և հեռացրեք մարտկոցը: Մոտ մեկ րոպե անց
փոխարինեք մարտկոցը և միացրեք սարքը:
•
Վերականգնեք գործարանային սկզբնական պարամետրերն այնպես, ինչպես ներկայացված է
օգտագործողի ուղեցույցում:
22
Աջակցություն և թարմացումներ

•
Լավագույն աշխատանքի և, հավանաբար, նոր հնարավորություններ ստանալու համար
կանոնավոր կերպով թարմացրեք սարքի ծրագրակազմը, ինչպես ներկայացված է օգտագործողի
ուղեցույցում:
Եթե Ձեր խնդիրը դեռ չի լուծվել, դիմեք Nokia-ին՝ վերանորոգման ընտրանքների մասին
տեղեկանալու համար: Տե՛ս www.nokia.com/repair: Սարքը վերանորոգման ուղարկելուց առաջ
միշտ ստեղծեք Ձեր սարքում առկա տվյալների կրկնօրինակը: