Անհատական համակարգչի միջոցով ծրագրակազմը թարմացնելը
Nokia Software Updater-ը համակարգչային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս
թարմացնել Ձեր սարքի ծրագրակազմը: Ձեր սարքի ծրագրակազմը թարմացնելու համար անհրաժեշտ
է համատեղելի համակարգիչ, լայնաշերտ ինտերնետ կապի առկայություն և Ձեր սարքը համակարգչին
միացնելու համար տվյալների փոխանցման համատեղելի USB կաբել:
Աջակցություն և թարմացումներ
23
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ծրագրակազմի վերջին տարբերակների թողարկման մասին
տեղեկանալու և Nokia Software Updater ծրագիրը ներբեռնելու համար այցելեք
www.nokia.com/softwareupdate կամ Nokia տեղական կայքէջը:
Սարքի ծրագրակազմը թարմացնելու համար կատարեք հետևյալ քայլերը՝
1 Ներլցրեք և տեղադրեք Nokia Software Updater ծրագիրը Ձեր համակարգչում:
2 Միացնել սարքը համակարգչին՝ օգտագործելով USB տվյալների կաբել, և ընտրել
PC
Suite
:
3 Բացել Nokia Software Updater ծրագիրը: Nokia Software Updater ծրագիրը
ուղղորդում է ֆայլերը կրկնօրինակելու, ծրագրակազմը թարմացնելու և ֆայլերը
վերականգնելու հարցերում: